Երբ որևէ մի բալիկի համար խնդրում ենք , որ օգնեն գումար հավաքել , էդպես էլ ասում ենք` գումարը հարկավոր է դեղերի համար կամ վիրահատության համար:
Ու էդ գումարը պիտի ծախսվի միայն էդ նպատակով:
Ու հաճախ կարդում եմ` մարդիք նվիրատվություն են արել ու պետք չի որ նվեր ստացողը հաշիվ տա թե որ գումարը ուր գնաց: Որ էդ գումարը նվեր է ու ինչպես կուզեն կծախսեն:
Չկա տենց բան:
Եթե դու էդ գումարով կոշիկ կամ մուշտակ ես առել,ապա ի սկզբանե պիտի որ մարդկանց խնդրեինք` էսինչին կոշիկի ու մուշտակի գումար է պետք;Ու եթե էդ նպատակով գումար կհավաքվի,խիղճդ հանգիստ գնա առ կոշիկդ ու հագի:
Ուղղակի տարբերել է պետք նվերը ու ՆՊԱՏԱԿԱՅԻՆ օգնությունը:Այսինքն օգնություն,որը իր հետ քեզ նաև ՆՊԱՏԱԿՆ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ:
Շատ բարոյական քայլ ա,որ քեզ օգնողներին պատմում ես,թե որ գումարը ինչ ես արել: Ինչու չէ որ....Այ քեզ բան....նստի ու առանց մուննաթների պատմիր մարդկանց;Համ քեզ լավ համ իրենց:
Հ.Գ.Ինչքան ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի,էնքան ավելի շատ մարդիք շանս կունենան բարեգործության շնորհիվ փրկվելու:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/795396.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել