1

Անցյալ դարի վերջին տասնամյակներից սկսած, ամերիկյան գրական աշխարհում ասպարեզ իջավ այսպես կոչված էսպերիմենտալ գրականությունը, որն ըստ էության հանդիասացավ հասարակության ռեակցիան տիրող հոգևոր ու մտավոր ճգնաժամի նկատմամբ, որի պատճառներից կարելի է նշել թեկուզև բազմաթիվ ու բազմատեսակ տեսական որոնումներն ու էքսպերիմենտները: Հենց սրանց ծայրահեղ դրսևորումներն էլ շոկային իրավիճակի մեջ դրեցին հասարակությանը, թեև զուտ գրականության մասով այդ շոկայնությամբ հանդերձ, երբեք նպատակ չի եղել էսպերիմենտալ գրականություն տարածել ընթերցող լայն մասսաների վրա: 
Գրական այս շարժման մեջ աչքի ընկան ու լայն ճանաչում ստացան այսպես կոչված “նոր ձախերը”: Վերջիններս մերժում էին վեպի` որպես ժանրի գոյությունը: 
Գրող Ռոնալդ Սուկենիկն համարվում է “Բոսսա Նովա” ոճի հիմնադիրը: Այն ենթադրում է, որ վեպում պետք է չլինեն` ֆաբուլա, պատմում, բնավորությունների ու բնութագրականների, և ճշմարտացիության: Ամերիկացի այս արձակագիրը ժխտում էր վեպի դասական ձևորը, այն համարում հնացած ու հավաստիացնում, որ ռեալիզմն ու վեպն անհամատեղելի են այնպես, ինչպես ճշմարիտն ու գրականը: “Ի արտաքո” վեպում(1968) Սուկենիկը կանխամտածված կերպով կոտրում է վեպի սյուժեն, խարակտերիստիկաները, ստեղծում մի տեսակ ֆրագմենտարային կոմպոզիցիա: Ստեղծագործության հերոս է դառնում վերացական մարդկային զանգվածը: Վեպում այդ զանգվածը շտապով ինչ որ տեղ է գնում, Նրանք սակայն պետք է լինեն զգույշ ու լարված, քանի որ նրանց մոտ կա պայթուցիկ ինչ որ նյութ կամ ռումբ: Շուտով սակայն պարզվում է, որ ոչ մի պայթուցիկ էլ չկա ու վախի ու ատելության մթնոլորտը հեղինակի ռեակցիան է արտաքին միջավայրի նկատմամբ ու գոյություն ունի միայն հեղինակի երևակայության մեջ: «98.6» վեպում (1975), հերոսը պարզապես անանուն Նա-ն է, ով մշտապես գտնվում է անսովոր իրավիճակներում ու անսովոր որոնումներում, որպիսին նրա համար դառնում է սերը: Տասնյակ տեսարաններից բաղկացած վեպն ունի հեռագրային ոճ ու ունի հերոսի գիտակցական հոսքի ձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել