1in.am-ը գրում է
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 13-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
15-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-14-ին կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում՝ Հուլիսի 13-ին երեկոյան ժամերին, 14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1365732.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



