ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ զինվածության մասին. Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միլիոններ է ծախսում զենք գնելու վրա ու գաղտնիք չէ նաև այն, որ զենք-զինամթերքի արդիականության իմաստով նրանք մեզանից շատ առաջ են: ԲԱՅՑ. Ժող ջան գիտեք էլի ես էն բանակում չծառայած սուտի ռազմական ֆորձագետներից չեմ էլի, ծառայել եմ հակաօդային պաշտպանության զորքերում ու ասեմ, որ ինչքան էլ գլոխ հարդուկեն թուրքերը թե ամենալավ տեխնիկան ունենք, մի հավատացեք, էդ տեխնիկան ինչքան էլ լավը լինի, միևնույնն է, մարդկային գործոնը հսկայական է, կարելի է հին զենքով ավելի լավ արդյունք ունենալ, ես դրանում վստահ եմ: Ավելի լավ պատկերացնելու համար ասածս, բերեմ հասարակ օրինակ, պատկերացրեք հարուստի բալիկ, ում պապան իրան առել է ասենք Appel ի վերջին մոդելի նոթբուքը, բայց էդ երեխեն մենակ շարիկ խաղալ գիտի, կամ էլ մենակ ինտեռնետ է մտնում, ու պատկերացրեք մարդ, ով ունի ասենք Pendium 2 բայց ծրագրավորող է, ինչքան լավ կօգդագործի համակարգչի հնարավորությունները: Մոտավոր սա է վիճակը ժող ջան, էնպես որ հանգիստ եղեք, սաղ լավա))) Ամբողջովին ձեր` Զոհրապ Եգանյան)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել