1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը շատերի հիշողություններում թողել է իր ֆանտաստիկ խաղի գունեղ դրվագները: Լեգենդար ֆուտբոլիստը միշտ աչքի է ընկել համեստությամբ, խուսափել է ամպագոռգոռ արտահայտություններից՝միաժամանակ պարբերաբար արտահայտելով յուրօրինակ մտքեր: Ձեզ ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ՝ Զիդանի կյանքից:
Հայրս երբեք չի ասել, որ սիրում է ինձ, սակայն նրա արարքներից ամեն անգամ հասկանում էի, որ ամենաթանկ անձնավորությունն եմ նրա համար:
Եթե ինչ-որ բանի մասին չես դադարում երազել, վաղ թե ուշ այն իրականություն է դառնում:
Մարսելում ես բնակվում էի վատ թաղամասում: Սակայն կարևոր չէ, թե որտեղ ես ապրում, կարևոր է՝ ինչպես ես ապրում: Ես շփվում էի 20 տղաների հետ: Նրանք ո՚չ ծխում էին, ո՚չ ալկոհոլ օգտագործում:
Երբ փոքր էի, ֆուտբոլ էի խաղում 10 տղաների հետ: Ինչո՞ւ նրանք մեծ ֆուտբոլիստներ չդարձան. հավանաբար 24 ժամ չէին մտածում ֆուտբոլի մասին:
Եթե բախտդ բերել է, պետք է բաց չթողնես հաջողությունդ: Պետք է օգտագործես առաջադիմելու ցանկացած հնարավորություն: Չպետք է վատնես ժամանակդ:
Իմ ամենասիրելի ակումբն «Օլիմպիկ»-ն է: Ես համարձակվում էի «Վելոդրոմ» այցելել նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում էի «Կանն»-ում:
Պետք է միշտ հիշես՝ ով ես դու և որտեղից ես եկել:
«Կանն»-ում վերջին մրցաշրջանս դժոխքի էր նման: Երկուշաբթիից մինչև հինգշաբթի ծառայում էի բանակում, իսկ շաբաթ օրը ֆուտբոլ էի խաղում: Ոչինչ չէր ստացվում: 10 մետրից ավելի մեծ հեռավորության դեպքում չէի կարողանում դիպուկ փոխանցում կատարել:
«Բորդո» տեղափոխությունը փոխեց ինձ: Ես առաջին անգամ հասկացա, որ մեծ պոտենցիալ ունեմ: «Բորդո»-ն մեծ ցատկահարթակ դարձավ ինձ համար:
Դոպինգը սպորտում… սարսափելի երևույթ է: Սակայն պետք է խոստովանեմ, որ «Յուվենթուս»-ում խաղալու ժամանակ ես նույնպես օգտագործել եմ այն՝ ընդունելով կրեատին, որն այդ ժամանակ արգելված էր Ֆրանսիայում, սակայն թույլատրվում էր բազմաթիվ երկրներում:
Ինձ միշտ խորհուրդ են տվել ավելի հաճախ խաղը վերցնել ինձ վրա, ավելի հաճախակի հարվածել դեպի դարպասը: Ես նույնպես դեմ չէի հաճախակի գոլեր խփել, բայց, հավանաբար, խաղընկերներիս օգնելն իմ ճակատագիրն էր:
Եթե որևէ մեկը երբևէ ասի, որ ցանկանում է նմանվել Զինեդին Զիդանին, ես իսկապես երջանիկ կլինեմ:
Երբ խնայում ես ուժերդ, խաբում ես ակումբիդ, որը քեզ վճարում է:
Կյանքիս մեծագույն ձեռքբերումը ոչ թե գավաթներն ու մեդալներն են, այլ այն, որ երեխաներս ասեն, որ ես լավ հայր եմ:
Մատերացի՞ն: Նա այնքան հաճախ էր քաշում մարզաշապիկս, որ ես ստիպված էի նրան ասել, որ սահմանափակի ձեռքերի ազատությունը, իսկ մարզաշապիկս կարող է ստանալ խաղից հետո: Այդ ժամանակ նա վիրավորեց մորս և քրոջս: Ես չկարողացա զսպել ինձ: Դա սխալ արարք էր, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Ուրախ եմ, որ Բուֆոնն այդ մասին ասաց մրցավարին: Ինձ համար անընդունելի կլիներ, եթե Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դառնար մրցավարական սխալի արդյունքում:
Շարունակությունն՝ այստեղ



