Totalfootball.am-ը գրում է.

2014 թվականի Աշխարհի առաջնությունը, որը տարատեսակ հույզերի իսկական խտապնակ էր հիշեցնում, մոտենում է ավարտին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք վերհիշել 7 ամենաաղմկալից և վիճահարույց երևույթները, որոնց հանդիպեցինք այս առաջնության ժամանակ:

 

 

 

7. Ֆուտբոլիստների պարգևավճարները

Ghana flies $3 million in cash to players in Brazil to avert potential boycott over World Cup appearance fees

Աշխարհի առաջնության ամենամեց վիճաբանություններից մեկը սկսվեց մինչև առաջնության մեկնարկը: Կամերունի ֆուտբոլիստները հրաժարվեցին մեկնել Բրազիլիա, քանի որ չէին ստացել իրենց պարգևավճարները, իսկ ժամանելուց հետո տանուլ տվեցին իրենց երեք հանդիպումները:Գումարային հարցերի վերաբերյալ աղմուկ բարձրացավ նաև Գանայի ճամբարում, և ըստ մամուլի հաղորդագրությունների, Գանայի նախագահը ինքնաթիռով կանխիկ երեք միլիոն դոլար էր ուղարկել Բրազիլիա, որպեսզի կանխի Գանայի հավաքականի բոյկոտը Պորտուգալիայի դեմ մեկնարկային խաղից առաջ: Նիգերիայի հավաքականը հրաժարվեց մարզվել Ֆրանսիայի դեմ խաղից առաջ. պատճառը կրկին ֆեդերացիայից չստացած պարգևավճարներն են: 

Այլ պայմաններում Ռոբենի խոստովանությունը, որ նա սիմուլյացիայի է դիմել 11 մետրանոց վաստակելու համար, կընկալվեր որպես հոլանդացի ֆուտբոլիստի մեծագոհության դրսևորում:
Սակայն Ռոբենն այս մեկնաբանությունը զայրացրեց միլիոնավոր մեքսիկացիների, քանի որ նա պաշտպանում էր քառորդ եզրափակիչում վճռորոշ դարձած վերջին րոպեին 11 մետրանոց նշանակելու մրցավարի որոշումը և խոսում էր մեկ այլ դրվագում սիմուլյացիայի մասին: 
«Պետք է ներողություն խնդրեմ,- ասել էր Ռոբենը նախորդ դրվագի մասին: - Խաղավերջում 11 մետրանոց էր, բայց առաջին կեսում ես սիմուլյացիայի դիմեցի: Ես չպետք է անեի դա»: 

6. Ռոբենի սիմուլյացիաները

PORT ELIZABETH, SOUTH AFRICA - JULY 02:  Arjen Robben of The Netherlands dives over the tackle of Michel Bastos of Brazil during the 2010 FIFA World Cup South Africa Quarter Final match between Netherlands and Brazil at Nelson Mandela Bay Stadium on July 2, 2010 in Nelson Mandela Bay/Port Elizabeth, South Africa.  (Photo by Richard Heathcote/Getty Images) *** Local Caption *** Arjen Robben;Michel Bastos

Այլ պայմաններում Ռոբենի խոստովանությունը, որ նա սիմուլյացիայի է դիմել 11 մետրանոց վաստակելու համար, կընկալվեր որպես հոլանդացի ֆուտբոլիստի մեծագոհության դրսևորում:Սակայն Ռոբենն այս մեկնաբանությունը զայրացրեց միլիոնավոր մեքսիկացիների, քանի որ նա պաշտպանում էր քառորդ եզրափակիչում վճռորոշ դարձած վերջին րոպեին 11 մետրանոց նշանակելու մրցավարի որոշումը և խոսում էր մեկ այլ դրվագում սիմուլյացիայի մասին: «Պետք է ներողություն խնդրեմ,- ասել էր Ռոբենը նախորդ դրվագի մասին: - Խաղավերջում 11 մետրանոց էր, բայց առաջին կեսում ես սիմուլյացիայի դիմեցի: Ես չպետք է անեի դա»: 

5.  Թիմակիցների կռիվը խաղադաշտում

Benjamin Moukandjo of Cameroon (L) and Benoit Assou-Ekotto of Cameroon argue during the FIFA World Cup 2014 group A preliminary round match between Cameroon and Croatia at the Arena Amazonia in Manaus, Brazil, 18 June 2014

Կամերունի չափազանց անհաջող ելույթների համար հիանալի ամփոփում էր նաև մեկ դրվագոը, երբ Խորվաթիայից չորրորդ գնդակն ընդունելուց հետո Բենուա Ասու-Էկոտոն վիճաբանության մեջ մտավ իր թիմակից Բենջամին Մուկանջոյի հետ և գլխով հարվածեց նրա դեմքոին: Հետա նա բացատրեց, որ պատճառն իր հիասթափությունն էր այն բանից հետո, երբ Մուկանջոն հրաժարվեց փոխանցել գնդակը: 

«Ինձ համար անընդունելի էր իր արձագանքը: Բացի այդ հիասթափված էի խաղից,- ասել է Ասու-Էկոտոն: - Հիմա մարդիկ ինձ հիմարի տեղ են դնում, չկարողացա վերահսկել նյարդերս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել