Շտեֆան Ֆյուլե․ «Վլադիմիր Պուտինը տարօրինակ հասարակություն է ստեղծել»Panorama.am-ը գրում է.

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «տարօրինակ» է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ժողովրդավարությունը», որը շարունակաբար ապահովում է վերջինիս իշխանության մեջ է գտնվելը։ Այս մասին Ֆյուլեն հայտարարել է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Պուտինը տարօրինակ հասարակություն է ստեղծել, որում ի հեճուկս ժողովրդավարական ընտրությունների, իշխանական լիազորությունների փոխանցման հարցը երկու անձնաց միջև է որոշվում։ Նա քաղաքական գործիչ է, հետո՝ նախագահ, նորից՝ նախագահ, հետո՝ վարչապետ, հետո՝ կրկին նախագահ․․․ Նա այնպիսի մի հասարակություն է ստեղծել, որում, ցավոք, ժողովրդավարությունը սահմանափակ դերակատարություն ունի և որում մեծամասնությունը բավականաչափ հաշվի չի առնում փոքրամասնության կարծքիը», - հայտարարել է Ֆյուլեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել