1in.am-ը գրում է.
Եթե հազը ձեզ հանգիստ չի տալիս, ապա թարմ անանաս փորձեք:
Գերմանական Der Pharma Chemica ամսագիրը հաղորդում է, որ արքայախնձորի թարմ քամած հյութը կարող է պայքարել հազի դեմ այնպես, ինչպես ավանդական մյուս միջոցները: Բրոմելայնը և արքայախնձորի հյութի մեջ պարունակվող մյուս տարրերը հակաբորբոքային հատկություններ ունեն և նույնիսկ տուբերկուլոզով հիվանդների թոքերից խորխը դուրս բերելու հատկություն:
Արքայախնձորի մեջ պարունակվող նյութերը խթանում են հյուսվածքների վերականգնում և արագացնում են գրիպից և ծանր անգինայից հետո առողջացումը: Դրանից բացի, վիտամին С-ի բարձր պարունակությունը ամրացնում է դիմադրողականությունը և օգնում է խուսափել բարդություններից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1365334.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել