Yerevannews.am-ը գրում է.
Հնդկաստանի Ջարկհանդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա աղջնակի բռնաբարության կասկածանքով 3 երիտասարդների, որոնք ենթադրվում է այս հանցագործությանն են գնացել վրեժխնդրության նպատակով: Ենթադրվում է, որ աղջկա եղբայրը ոտնձգություններ է կատարել կասկածյալներից մեկի կնոջ դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ին՝ ձերբակալվածների մեջ է նաև գյուղական ավագանու անդամը: Մասնավորապես ոստիկանապետը ասել է. «Ավագանու անդամը դրդել է բռնաբարության»: Հիշեցնենք նաև, որ հնդկաստանում բավականին խստացրել են բռնաբարության մեղադրանքով պատիժները:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=25200&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել