150283216-4588211in.am-ը գրում է.

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է Բրազիլիայի ընտրանու դեմ խաղից իր ակնկալիքների մասին:

«Ինչպիսի՞ մթնոլորտ է թիմում: Բնականաբար, այն լավագույնը չէ, քանի որ մենք դադարեցինք պայքարել տիտղոսի համար: Երազանքը մեռավ, և այն հնարավոր չէ վերադարձնել: Բայց մենք անում ենք հնարավորը, որպեսզի թիմի ֆուտբոլիստները կրկին վստահություն ձեռք բերեն:

Ինչպես արդեն ասել եմ, 11 մետրանոց հարվածաշարը հաջողության պահ է: Այդ մասին արդեն խոսել ենք խաղացողների և ողջ անձնակազմի հետ: Մենք դեռ ոչ մի պարտություն չենք կրել և մեր խնդիրն է տուն վերադառնալ անպարտելի: Հնարավոր է, մենք մրցաշարի ամենաուժեղ թիմը չենք, բայց մեզ դժվար է հաղթել: Հուսով եմ Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպմանը, որն ինձ համար վերջինը կլինի թիմի գլխավորությամբ, սաներս ինձ նվեր կմատուցեն` հաղթանակի տեսքով»,- Goal-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել