Քրիստինե Պեպելյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «My one and only» երգն ու տեսահոլովակը: Սա երգչուհու առաջին անգլալեզու կատարումն է:
Քրիստինեն ArmՏtar.am-ին պատմում է երգի ստեղծման և տարված աշխատանքների մասին:
«Երգի վրա բավական երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք: Մոտ երկու տարի առաջ, երբ ԱՄՆ -ում էի, պատահաբար ստացվեց նման երգ ունենալու առաջարկը: Երգի երաժշտությունը գրվել է ամերիկաբնակ Սերգեյ Գալստյանի կողմից, իսկ հետագայում համագործակցեցի շատերին արդեն իսկ ծանոթ սևամորթ երգչուհի Չիոմայի հետ, ով էլ դարձավ խոսքերի հեղինակը: Այնուհետ գործիքավորումը կատարեց Արամ Ավագյանը, իսկ երգի վերջնական տարբերակը պատրաստվեց Միացյալ Նահանգերում»:
Քրիստինեն այդքան էլ կարևորություն չի տվել անգլալեզու կատարումներին, քանի որ դրանց խիստ անհրաժեշտությունը չի զգացել. « Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ օտարալեզու երգերը նպատակահարմար են, քանի որ մենք բնակվում ենք Հայաստանում և հայ հանդիսատեսի համար աշխատում: Օտարերկրյա հանդիսատեսի առաջ, երբ առիթներ են լինում երգելու, նախընտրելի են արդեն ճանաչված միջազգային հիթեր»:
Երգչուհին երբևէ անգլալեզու կատարման պակաս չի զգացել իր երգացանկում, պարզապես այս երգը նրան շատ է դուր եկել և յուրահատուկ թվացել, այդ իսկ պատճառով համաձայնել է:
«Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել: Ոչ մի արհեստական բան չարվեց անգլերեն երգ ունենալու համար: Այս երգը ինձ գտավ, ես էլ նրան գտա»:
Երգը նրան այքան է դուր եկել, որ որոշել է անպայման տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա:
« Երգն առաջին անգամ լսելուց էլ պարզ էր, որ այն տեսահոլովակ պետք է ունենա և դա ոչ միայն իմ, այլ նաև հեղինակի նպատակն է, ով շատ էր ցանկանում, որ այն երկար կյանք ունենա: Ես կարծում եմ, որ երգի ընտրությունը սխալ չի եղել և մարդիկ կկարողանան զգացմունքները, սերը գտնել այս երգի մեջ, քանի որ այն շատ էմոցիանալ երգ է: Այս երգը բոլորինն է»:
Շարունակությունը՝ այստեղ