Բաղադրությունը (10 հոգու համար)

6 կապ մաղադանոս

6 կապ կանաչ սոխ

2-3 կապ հազար

1 կգ բլղուր

0,5 կգ տոմատի մածուկ

0,5 ձեթ

2-3 հատ կիտրոն կամ լիմոնի աղ

աղ

կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Բլղուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, աղ և կարմիր պղպեղ ավելացնում: Գոլ ջրով թրջում ենք բլղուրը մինչև փափկի, ջուրը քիչ-քիչ ենք ավելացնում, թե չէ ցեխ կլինի: Մինչ բլղուրը փափկում է՝ մաղադանոսը և սոխը շատ մանր կտրատում ենք:

Երբ բլղուրը փափկում է, ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում, հետո ավելացնում ենք կտրատված կանաչին, ձեթը, կիտրոնի հյութը կամ լիմոնի աղը ջրով բացված, լավ խառնում ենք: Շատ կարևոր նյուանս. կանաչին այնքան պետք է լինի, որ բլղուրը գրեթե չերևա: 

Табуле

Табуле

Табуле

Табуле

Табуле

Табуле

Табуле

Табуле

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել