massimo_busacca_span121in.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Մասիմո Բուզական հայտարարել է, որ աշխարհի ընթացիկ առաջնության շրջանակներում կաացած 62 հանդիպումներում մրցավարները շուրջ 200 սխալ որոշումներ են կայացրել: Հիշեցնենք, որ մինչև մրցաշարի ավարտը երկու խաղ է մնացել:

«62 խաղերում մրցավարները 1856 որոշում են կայացրել: Մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանցից մոտ 200-ը սխալ են ճանաչվել: Ֆուտբոլը զարգանում է, մրցավարությունը նույնպես տեղում չի մնում:

Փորձում ենք համապատասխանել խաղի անընդհատ աճող պահանջներին: Սակայն մենք էլ, ինչպես ֆուտբոլիստները, սխալվելու իրավունք ունենք»,- Goal. com-ը մեջբերում է Բուզակայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել