George-Clooney-Daily-Mail-0091in.am-ը գրում է.

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին չի ընդունել բրիտանական Daily Mail տաբլոիդի ներողությունը, որն ավելի վաղ հրապարակել էր, ըստ Քլունիի, իր ապագա զոքանչի մասին հորինված պատմություն:

Այն բանից հետո, երբ Daily Mail-ը հրապարակեց հոդված, որում նշվում էր, որ դերասանի ապագա զոքանչը «Բեյրութի կեսին» պատմել է, թե ինքը դեմ է իր դստեր՝ Ամալի հարսանիքին, քանի որ նա լիբանանյան կրոնական Դրուզ միավորման անդամ է, Քլունին հրապարակավ մեղադրեց պարբերականին ստի մեջ՝ հայտնում է The New York Times-ը:

USA Today կայքում հրապարակված գրության մեջ Քլունին հայտարարել է, որ պարբերականն իր կայքում տեղադրել է հորինված պատմություն, ու որ իր զոքանչը դրուզների հետ կապ չունի և Բեյրութում չի եղել այն ժամանակից ի վեր, ինչ ինքն ու Ամալը սկսել են հանդիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել