Հանրային արժեքայինը փոխելու միայն մեկ ձև գոյություն ունի:
Մարդն ինքնակամ պետք է հրաժարվի եղած արժեքայինից ու սկսի ենթարկվել, տուրք տալ, կիրառել նոր արժեքային:
Դրան հասնելու համար անհատները, որոնք այլ միջավայրում լինելու, առավել տեղեկություններ , նոր գիտելիքներ ունենալու շնորհիվ, արդեն ապրում են այլ արժեքայիոնվ, իրենց հասու մարդկանց պարտավոր են տեղեկացնել նորի մասին:
ԵՎ նոր արժեքայինով շարժվող մարդկանց օրինակի, նոր խոսքի, նոր գիտելիքի, նոր փաստերի, նոր հեռանկարի, նոր մեթոդաբանության, նոր պայմանների, նոր հարաբերությունների, նոր վերաբերմունքների, ու նոր, նոր, նոր, նոր այլ ու այլ բաների շնորհիվ ինքնուրույն կամաց-կամաց սկսվում է ամբողջ ժողովրդի անցումը հին արժեքայինից դեպի նորը:
Արտագաղթող հայը մի վայրկյանում հասկանում է, որ նոր երկրում այսպես ու այսպես է իրեն պետք պահել ու անցնում է նոր վարքի: Բայց և հայի հանդիպելիս իսկույն անցնում է հին արժեքայինին ու "քաշում" դիմացինին:
Այսինքն նորն ընդունելը որևէ դժվարություն չունի իր մեջ: Բայց մարդկանց մոտ հավատը չկա, որ բոլորն են ընդունել խաղի նոր կանոնները, չեն վստահում դիմացինին և պատրաստ են դավաճանելու նորին՝ հանուն "չքաշվելու", հին փոցխին դեմ չառնելու:
Իրականում վիճակն ավելի ծանր է:
Մեզանում կան բացարձակ անասուններ, օրինակ մանվելակերպ-լիսկայակերպ-սաշիկակերպերը, որոնց գոյությունն իսկ անհնար է դարձնում նորի մուտքը երկիր: Նրանց բացասական օրինակն ամենամեծ պատնեշն է հանրային ռեֆորմացիայի հարցում:
Այս պայմաններում որն է առաջին անելիքը՞:
-Այ հենց էդ անասուններից անկախություն ցույց տալը, նրանցից չվախենալը, դրանց ձեռ առնելը, քրֆելը, պախարակել, ք-ի տեղ չդնելը:
Արդեն 20 տարի է մարդիկ գնում են կեղծվող ընտրությունների, քվեարկում սրիկա, կամ փուչ թեկնածուների օգտին ու սպասում արդյունքի: Բայց չեն հավատում, որ ամեն քայլափոխի փողոցում, կենցաղում, կյանքի ամեն դրվագում, սրանց ու բոլոր անասունների դեմ պրոտեստ ցույց տալը, քրֆելը, չենթարկվելը արդյունքի կբերի:
Հարգելիներս, միակ անելիքը դա է:
Սույն մոտեցման վրա կարող եք թքած ունենալ:
Բայց ովքեր որ կարդացին, շնորհակալ եմ, մի գուցե մի տեղ մի առիթով փաստերը կարճ միացում տան
Ով գիտի:
P.S. Թարգեք թատերականացված հերոսների, սասունցի դավիթների, փրկիչների ու այլ կարգի ավանտյուրիստների կամ խելագարների վրա հույս դնելը: Անելիքը ամեն մեկինն է, առանց զոհերի ու արտակարգ հերոսությունների:
ԵՎ դա բոլորին է հասու: