3DNews ՏՏ Լրատվական - Հայաստանը Հանրապետությունը 2011 թվականին ինտերնետ-բրաուզերների միջոցով հաքերային հարձակման ենթարկվելու քանակով չորրորդ տեղն է զբաղեցրել: Այդ մասին հաղորդում է ռուսական «Կասպերսկիի լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը: 

Կիբերսպառնալիքների վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանը: Անցած տարվա ընթացքում բրաուզերների միջոցով հարձակման է ենթարկվել համացանցից օգտվող ռուսների 55,8 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում Օմանն է` 54,8 տոկոս ցուցանիշով: 

Երրորդում` ԱՄՆ-ն, որտեց նման հարձակումների է ենթարկվել ինտերնետից օգտվողների 50,1 տոկոսը: Վարկանիշային աղյուսակի տասնյակում Հայաստանին հաջորդում են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Իրաքը, Ուկրաինան եւ Գվինեա-Բիսաուն, հաղորդում է «Տեղեկատվական անվտանգությունը»: 

«Համացանցում «ճանապարհորդելիս»(վեբ-սերֆինգ) կիբերսպառնալիքների հետ բախվելու վիճակագրությունը, ըստ էության, ցույց է տալիս միջավայրի ագրեսիվության այն մակարդակը, որում աշխատում է համակարգիչը: Անցած տարի ամբողջ աշխարհի կտրվածքով այդ ցուցանիշը 2 տոկոսով աճել եւ կազմել էր 32,3 տոկոս»,- հայտարարել է «Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետ Յուրի Նամեստնիկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել