Լրատվամիջոցների հետ կազմակերպված «նախանորալիքյան» հանդիպման ընթացքում նորություններով ներկայացան մրցույթի այս տարվա մասնակից Սոնա Ռուբենյանը, երաժշտական պրոդյուսեր Անդրեն և պրոդյուսեր Աննա Թադևոսյանը՝ պատմելով տարված աշխատանքների և ներկայացվող երգերի մասին:
Երեք մրցութային օրերին Սոնան ներկայանալու է երեք տարբեր երգով: Առաջին փուլի միջազգային հիթը լինելու է Մայլի Սայրուսի «Wrecking ball»-ը, երկրորդ՝ նախորդ տարիների մասնակցի հետ դուետով Սոնան ներկայանալու է Մհերի հետ՝ երգելով Արմեն Սմբատյանի «Հայաստան» կատարումը, իսկ որպես հեղինակային երգ ընտրվել է Մանե Հակոբյանի և Ազատ Հակոբյանի «Կարոտը»:
Սոնան և իր հետ աշխատող անձնակազմն օր ու գիշեր աշխատել են՝ ձայնագրելով տասից ավելի երգեր, քանի որ մրցույթի հանձնաժողովը չէր ընտրում դրանցից ոչ մեկը, բայց, ինչպես իրենք են ասում, անակնկալներ դեռ կարող են լինել և փորձերի ժամանակ նրանք կարող են փոխել ներկայացվող երգերը:
Թեև ArmՏtar.am-ը Սոնայի միջոցով պարբերաբար ներկայացրել է նորալիքյան նորությունները, բայց և երգչուհին նոր ասելիք ունի փոխանցելու:
«Ինչպես բոլորի, այնպես էլ ինձ հետ եղան խնդիրներ՝ երգացանկի հետ կապված, քանի որ այն անընդհատ փոփոխվեց, բայց ի վերջո ամեն ինչ իմ սրտով եղավ:
Մհերի հետ երկրորդ մրցութային օրը ներկայանալու եմ դուտով: Նշեմ, որ Մհերին որպես երգիչ շատ եմ սիրում և շատ ապրումներով եմ հետևել «Նոր ալիք»-ի իր ելույթներին: Շատ ուրախացա, երբ իմացա նրա հետ դուետով պետք է ներկայանամ, այն էլ «Հայաստան» երգով: Այդ երգը նվիրելու ենք հայոց ցեղասպանության 100 ամյակին, քանի որ շատ թեմատիկ է և մենք էլ ցանկանում ենք միջազգային բեմից հնչեցնել և նվիրել մեր զոհերի հիշատակին:
Քիչ ժամանակ, ընդամենը երկու օր է մնացել, որ մեկնենք Յուրմալա: Վերջին աշխատանքներն են տարվում: Ժամանակ էլ չի մնացել( ծիծաղում է): Հուլիսի 11-ին կմեկնենք և հենց այդ երեկո էլ փորձ կունենանք: Ինչքան գիտեմ, փորձերը օրվա մեջ երկու-երեք անգամ են լինելու , որոնք շատ ծանր են, անգամ որոշ մասնակիցներ չեն դիմանում այդ ծանրաբեռնվածությանը, բայց այս կյանքում հեշտ բան չկա և ամեն ինչին էլ պետք է դիմակայել:
Շարունակությունն` այստեղ