-Հայրիկ, լսել եք չէ՞ ձեր կողմերն եկած դիվերսանտների մասին:
-Հա, ո՞նց չեմ լսել:
-Իսկ գիտե՞ք, որ դրանցից մեկին բռնել են ( հեռախոսովս դիվերսանտի նկարն եմ ցույց տալիս)
-Այ բալա, ոնց կլնի՞, որ մերոնք կարանան ադրբեջանցի դիվերսանտ բռնեն, դրանք գիտե՞ս ինչ ուժեղ են ու պատրաստված:
-Ադրբեջանցիներն էլ մերոնց մասին են հաստատ էդպես ասում: Բայց փաստը էն ա, որ բռնել են:
-Չի կարա լինի էդպես բան:
Մինչև բոլորի հետ խոսեցինք հասցրինք սովածանալ ու քաղաքի տղերքին խնդրեցինք հաց ուտելու մի լավ տեղ ասեն: Բոլոր ցուցամատերն ուղղվեցին մի ուղությամբ: Երևանից հեռու գտնվող քաղաքի շարքային սրճարան էր, իր շարքային մատուցողուհով ու շարքային հաճախորդներով: Սկզբում սրճարանի երաժշտությունն ինձ շատ անդուր թվաց, բայց ասեցի ոչինչ կդիմանամ: Երաժշտությունը գնալով ավելի էր ծակծկում ուղեղս ու ընթացքում հասկացա, որ ադրբեջանցի է երգողը ու երգն էլ ադրբեջաներենով է: Չգիտես ինչ հրաշքով, դա Վարդենիսի ջահելների ամենասիրած երգն էր, որի ընթացքում տեղ-տեղ Բաքվի ակցենտով ռուսերեն բառեր էին հնչում, որոնք պատմում էին թե ինչ բան է գողի կյանքը: Մեր շաուրմաները կես ժամ ուշացրին ու այդ ողջ ընթացքում կոկա-կոլայի զոնտիկների տակ հավաքված շամպայն խմող վարդենիսցիներն անընդհանտ այդ երգն էին պատվիրում ու սուլում ոգևորությունից:
Էսպիսի բաներ: