Pastinfo.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկը եւ նրանից առաջ Սուրբ Պետրոսի գահը զբաղեցրած պատվավոր պապ Բենեդիկտ XVI չեն կարող միասին դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Գերմանիա եզրափակիչ հանդիպումը: 
 
Այդ մասին Associated Press-ին հայտնել է Վատիկանի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: 
 
«Հարցն այն է, որ եզրափակիչ խաղը չափազանց ուշ ժամի է տեղի ունենալու, իսկ Ֆրանցիսկ պապը, որպես բարեպաշտ քրիստոնյա, շուտ է քնում: Դե, իսկ Բենեդիկտը երբեք էլ մոլի մարզասեր չի եղել: Երկու պապերն էլ հաղթանակ են մաղթում ուժեղագույն թիմին եւ որեւէ մեկի կողմը չեն ընդունելու»,- հայտարարել է Լոմբարդին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել