Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904 - հուլիսի 21 1948։ Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920թ. մեկնում են ԱՄՆ։ 1922թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 1924թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948-ին Գորկին ինքնասպան է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել