Emedia.am-ը գրում է.
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության` «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ելույթներով է հանդես եկել փառատոնի մասնակից պարախմբերը: Փառատոնի մասնակիցներին իր կատարումով ողջունել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ողջունել է պարախմբերի մասնակցությունը համահայկական այս փառատոնին, բարձր է գնահատել արվեստի միջոցով հայի տեսակն ու ոգին, ազգային մշակույթը պահպանելու ջանքերը և նշել.
«Եթե ոչ վաղ անցյալում Մայր հայրենիքն էր արվեստագետների ու արվեստասեր իր զավակների միջոցով Սփյուռքի հայ համայնքներում փորձում կենսունակ ու հարատև պահել հայ ոգին ու նկարագիրը, ապա այսօր արդեն ինչ-որ չափով փոխվել են դերերը, և Սփյուռքի մեր նվիրյալները իրենց նկարագրի և ինքնության հայկական որակներն են բերել՝ հավելելու մերին՝ հայրենականին: Եվ հաջողում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ