BsM1KaRCUAAP6751in.am-ը գրում է.

Սկանդալի կենտրոնում են հայտնվել Just Add A Kid ընկերության մարզաշապիկները. մարզաշապիկի վրա պատկերված կապիկի փոքր մարմնի հետ համատեղվել են աֆրոամերիկացի տղայի լուսանկարները՝ կախիչի վրա: Դա մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, իսկ ընկերության ներկայացուցիչները մեղադրանքներն համարել են թյուրիմացություն:

Ինչպես հայտնում է New York Daily News-ը՝ մանկական մարզաշապիկների նոր հավաքածուն տարբեր կերպարների պատկերներով է, որոնց մարմինները համատեղվում են մարզաշապիկը հագած երեխայի գլխի հետ:

Կախիչների վրա հայտնվել են տարբեր երեխաների ստվարաթղթե գլուխներ: Կապիկի մարմնին կցվել է աֆրոամերիկացի երեխայի գլուխը:

Ընկերությունում նշել են, որ դա տեղի է ունեցել ոչ ընկերության ղեկավարության իմացությամբ, այլ մենեջմենթի փոքր օղակի կողմից գովազդային արշավ իրականացնելու շրջանակում: Նրանք խոստացել են միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել