l_103591in.am-ը գրում է.

Լոնդոնյան This Place ստուդիան թողարկել է Google Glass-ի համար MindRDR հավելվածը, որը թույլ է տալիս կառավարել «խելացի» ակնոցները մտքի ուժով: Դրա համար ակնոցներից բացի՝ պահանջվում է մեկ այլ սարք՝ Neurosky բիոցուցիչը, որն ամրացվում է ճակատին և գրանցում գլխուղեղի ակտիվությունն էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի մեթոդով:

Neurosky ցուցիչը սքանավորում է գլխուղեղային ալիքները, որոնք պատասխանում են ինչ-որ բանի վրա կենտրոնանալու մարդու ունակության վրա: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:

MindRDR-ը կարող է հետագա զարգացում ստանալ մշակողների մոտ: Դրա հիման վրա, օրինակ, կարող են թողարկվել խաղեր, հավելվածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել