ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝
Այսօր հուլիսի 10-ն է։ Դա նշանակում է, որ արձակուրդների սեզոնը սկսվել է և մարդիկ գնում են հանգստանալու այլ երկրներ։ Համոզված եմ, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ԴԱՀԿ-ի և բանկերի անօրինական գործողությունների պատճառով, մոտակա 1.5- 2 ամիսների ընթացքում անելանելի վիճակի մեջ են ընկնելու, երբ օտարության մեջ պարզեն, որ իրենց հաշիվները սառեցված են։ Փորձեք օգտակար լինել մեր քաղաքացիներին և հաշվի առեք, որ այդ մարդկանց հետ լինելու են բազմաթիվ անչափահաս երեխաներ։
Հիշեցնեմ,որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի հետ միասին, շարունակում են խախտել բոլոր գործող օրենքները, և արգելափակում են ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները: Խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկեք մասսայական ապօրինությունները դադարեցնելու համար:
Սա դիտարկեք որպես հաղորդագրություն հանցագործության մասին
Այս դիմումը ես գրելու եմ անեմ օր, մինչև հարցը չլուծվի: