Ժողովուրդ Վանաձորցի Էրիկը Մոսկվայում հաջող վիրահատությունից հետո բուժման քիմիոթերապիայի 3 ամսվա կուրսն է անցնում, որ հիվանդանոցը նախնական ներկայացրել է` 18 000 դոլարի կարգի գումար:
էրիկը կարծես թե նորմալ դիմակայում է,չհաշված թուլությունը, որը նման դեպքերում համարվում է նորմալ:
Բալիկի բուժննման կուրսը սկսել է վճարել Խաբենսկու ֆոնդը: Թե էդ 18 հազարից որքանը կվճարի, դեռ պարզ չի: Բայց հուսանք,որ ամբողջը կվճարի: Արդեն 3 քիմիա ստացել է:
Հաշվեհամարին ունենք «Նվիրիր կյանք» հիմնադրամի հանգագանակած 2 միլիոն դրամը ու մոտ 1500 դոլար:
Էրիկի հայրիկի համար իմ ծանոթ բժիշկներից մեկը աշխատանք է գտել: Այսինքն ընտանիքը թևերը ծալած չի նստել ու սպասում, թե իրենց օգնեն: Կարողացածի չափով իրենք էլ են մասնակից դառնում:
Նախապես ոչ մի լումա չունենալով՝ մենք բոլորս` ձեզ հետ միասին կարողացանք էսքան ահռելի գործ անել,այն է` բալիկին ծնողների հետ հասցնել Մոսկվա, վիրահատել ու շարունակել շատ թանկ բուժումը:
Առաջիկայում սպասվում է նաև ճառագայթում: Ճառագայթն էլ բավականին թանկ է, որքան գիտեմ: Բայց չգիտեմ ինչի վստահ եմ, որ Էրիկի բուժումը կարող ենք բոլորս միասին հասցնել ավարտին, որովհետև բավականին լավ թիմ է հավաքվել էս անգամ էլ:
Աստված օգնական Բալիկին:
Էրիկի մասին՝ այստեղ: