Կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը» վերջնական համաձայնության են հասել հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ։ «Կապտանռնագույններն» ուրուգվայցու համար 88 միլիոն եվրո կվճարեն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ գործարքը պետք է ձևակերպվի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այժմ կատալոնացիներին մնում է սպասել Սուարեսի բուժզննման պատասխանին, որը նա կանցնի Ուրուգվայում։

Հիշեցնենք, որ Սուարեսը մինչև հոկտեմբեր իրավունք չունի ֆուտբոլ խաղալու, քանի որ Մունդիալի խմբային փուլի Իտալիայի հետ խաղում Ջորջիո Կելինին կծելու համար ՖԻՖԱ–ի կողմից չորս ամսով որակազրկվել է։ «Բարսելոնան» ցանկացել է օգտվել այդ հանգամանքից և նվազեցնել 27–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը, սակայն «Լիվերպուլը» զիջումների չի գնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել