Երևան քաղաքի աղբահանության խնդիրը, ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, համեմատաբար ավելի լուծված է համարվում՝ չնայած, դեռևս առկա են շատ բացեր և չլուծված խութեր: Օրինակ՝ այսօր երթևեկության մեջ մեր առջևից սլանում էր մի աղբահավաք մեքենա, որի միջից անընդհատ տարատեսակ աղբ էր թափվում, և այստեղ է, որ հարց է առաջանում, այդ մեքենայից օգու՞տն է շատ, թե վնասը:
Նման պատկերի կարելի է հանդիպել շատ հաճախ: Համոզված եմ, որ նշված խնդրի լուծումը մեծ ջանքեր չի պահանջում, սակայն եթե չլուծվեց, ապա դրան կարելի է տալ առավել կոշտ գնահատականներ, ընդհուպ` պետական միջոցների անարդյունավետ ծախսեր, որն ընդհանրապես անթույլատրելի է, առավել ևս՝ Հայաստանի պայմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել