Նախորդ գիշեր 4 ժամ շարունակ գնդակոծվել է գյուղը: Բարեբախտաբար, տուժողներ ու մեծ նյութական կորուստներ չկան մեր կողմից՝ ըստ գյուղապետի հավաստման: Գյուղապետը նաև նշել է, որ մեր զորքերը ինտենսիվ կրակ են բացել ադրբեջանական կրակակետերի ուղղությամբ, ինչպես և խոստացել էր երեկ Սեյրան Օհանյանը ու, չգիտես՝ ինչու, վստահ եմ, որ արդեն այսօր, շփման գծի այդ հատվածում մերոնք էլի ինչ-որ բան կանեն, իսկ ադրբեջանական կողմը վաղը կհայտարարի, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է մի քանի ասկյար զինվոր, ու դրանով կբավարարվի, դե իսկ մենք էլ կիմանանք, որ էդ այն ՃՏՊ-ների շարքից է, որի զոհերի մարմնի վրա հրազենային ու սառը զենքով առաջացած վնասվածքներ են լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել