platon- Իսկ ովքե՞ր են, քո կարծիքով, ընկերները: Մի՞թե նրանք, որ թվում են լավ մարդիկ, թե՞ միայն նրանք, ովքեր իրականում այդպիսին են, թեև չեն թվացել այդպիսին: Նույնը` թշնամիների դեպքում:

- Բնական է ընկեր լինել նրանց, ում  համարել ես լավը, և երես դարձնել վատ մարդկանցից:

- Մի՞թե մարդիկ այդ հարցերում չեն սխալվում: Շատերն են նրանց թվում լավը, թեև իրականում այդպիսին չեն, և հակառակը:

- Այո, նրանք սխալվում են:

- Ուրեմն լավ մարդիկ նրանց թշնամին են, իսկ անպետքները` բարեկա՞մ:

- Այդպես պատահում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել