TUC-demonstration-0101in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ավելի քան 1 մլն պետական ծառայողներ այսօր կմասնակցեն 24-ժամյա գործադուլի՝ պահանջելով աշխատավարձի ու թոշակների ավելի արդարացի պայմաններ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինչպես սպասվում է՝ դա կհանգեցնի հազարավոր դպրոցների, գրադարանների և աշխատանքի կենտրոնների փակման, ինչպես նաև կխաթարի աղբահավաքումն ու անձնագրերի ձևակերպումը:

Հիմնական գործադուլավորները ամենացածր վարձատրվող աշխատակիցներն են՝ հավաքարարներ, դպրոցական ճաշարանների աշխատակիցներ: Ինչպես երևում է, բողոքի ակցիային կմասնակցեն նաև որոշ ուսուցիչներ, հրշեջներ, տրանսպորտի աշխատակիցներ:

Արհմիությունների տվյալներով՝ ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի իշխանության գալուց ի վեր պետական ծառայողների աշխատավարձի մակարդակը նվազել է 20%-ով, մինչդեռ կյանքն անընդհատ թանկանում է: Իր դերն է խաղացել նաև տնտեսական ճգնաժամը, որի պատճառով իշխանությունները վճռել էին սառեցնել աշխատավարձի աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել