«ՀԺ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Երևանը Մաքսային միությունից որևէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն այսպես կոչված «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։

Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Իսկ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչև 15-20 տոկոս: Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեև հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել