37886781in.am-ը գրում է.

2014թ. հունիսին Ուկրաինայի գազատարով Լեհաստանից և Հունգարիայից 329,3 միլիոն խորանարդ մետր բնական գազ է մատակարարվել, որը 20%-ով կամ 67 միլիոն խորանարդ մետրով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից, հաղորդում է «Ուկրտրանսգազ» ընկերության մամլո ծառայությունը: Այս մասին է գրում ITAR-TASS-ը:

Ընդ որում, ընթացիկ տարվա մայիսին Եվրոպայից 200 միլիոն խորանարդ մետր գազ է ներկրվել:

«Ուկրտրանսգազի» կենտրոնական դիսպետչերական դեպարտամենտի օպերատիվ տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ Եվրոպայից ուկրաինական գազատար համակարգ գրեթե 600 միլիոն խորանարդ մետր բնական գազ է մատակարարվել, որը 14%-ով կամ 100 միլիոն խորանարդ մետրով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2013թ. Եվրոպայից 2,1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է արտահանվել:

Ուկրաինան սկսել է Լեհաստանի միջոցով գազ ներկրել դեռ 2012թ. նոյեմբեր ամսից, իսկ Հունգարիայի միջոցով՝ ընթացիկ տարվա ապրիլից: Մայիսի 15-ին Ուկրաինան սկսել է թեստային ռեժիմով Սլովակիայից գազ ներկրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել