Երբեք չեմ սիրել Գերմանիայի հավաքականին ու իր ցուցադրած խաղը, բայց երեկ ուզում էի Բրազիլիայի հավաքականը պարտվեր, ֆանտաստիկ ֆուտբոլի հայրենիքը ներկայացնող էն հավաքականը որ խայտառակում է ռեսպուբլիկան իր ապուշ խաղով, մանավանդ որ Գերմանիան ավելի արժանի էր հաղթել։
Էսօր խաղում են հավաքականներ, որոնց միշտ երկրպագել եմ, Հոլանդիան, որ ցավոք երբեք չեմպիոն չի եղել, բազմիցս արժանի լինելով դրան, ու Արգենտինան, որը գրեթե միշտ հիանալի և գեղեցիկ, չնայած գուցե ոչ միշտ արդյունավետ խաղ է ցուցադրում։
Օբյեկտիվորեն այսօրվա դրությամբ Հոլանդիան ավելի արժանի է ֆինալում Գերմանիային հաղթելու, բայց եթե արգենտինացիները ռեյխստագի վրա տանգո պարեն, էլի դեմ չեմ լինի։)~
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել