10425469_787295557983575_8901523262194225715_n1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այօր տեղի է ունեցել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսը: Որպես «Բավարիա»-ի ֆուտբոլիստ ներկայացվելուց հետո տեղի ունեցավ նրա մամլո ասուլիսը:

«Ինձ շատ լավ եմ զգում: Վայելել եմ հանգիստս ու պատրաստ եմ նոր մրցաշրջանին: Դորտմունդում անցկացրած 4 տարիներից հետո հաջորդ քայլը կատարելու ժամանակն էր: «Բավարիա»-ն նոր մարտահրավեր է ինձ համար»,- հայտարարել է Լևանդովսկին:

25-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում խփել է 20 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում:

Լևանդովսկին իր նոր ակումբում հանդես է գալու 9 համարի մարզահագուստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել