Պատմությանը իրազեկ մարդիկ գիտեն, որ եզդիները հին ժամանակներից սկսած բնակվել են Միջագետքում, մասնավորապես, Իրաքի հյուսիսային մասում, որը հնուց ի վեր համարվում է  եզդի ազգի բնօրրանը: Ներկայումս եզդիները առավելապես բնակեցված են Նինվե (Nineveh) և Շեյխան (Sheihan) նահանգներում, Մոսուլի հյուսիս-արևելյան շրջաններում, Սինջարում և այլ շրջաններում: Հս.Իրաքում եզդիների թիվը հաշվվում է 1.5-2 մլն.. սա ամենախոշոր եզդիական համայնքն է աշխարհում: Վերոնիշյալ տարածքներում ներկայումս քրդերն են փորձում ստեղծել իրենց Քուրդիստան պետությունը: ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումից ու Ս.Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո քրդերը սկսեցին եզդիներին ենթարկել բազում տանջանքների ու կտտանքների, որոնք «մարդու իրավունքների ու դեմոկրատիայի» ժամանակաշրջանում գնալով ավելի ու ավելի են սաստկանում: Դրա վառ ապացույցն են հանդիսանում.

  1. 2003թ. ապրիլի 22-ին քրդերը Մասուլեն քաղաքում աշխատանքի մեկնող 24 հոգի ազգությամբ եզդիների իջեցնում են երթուղայինից ու կրոնական ու ազգային հողի վրա գնդակահարում, որը մինչ օրս էլ մնում է անպատիժ:
  2. 2007թ.-ի օգոստոսի 14 և 15. Բաղդադից 220 մղոն հեռավորության վրա գտնվող Մոսուլ քաղաքում տեղի ունեցավ 4 բենզատար ավտոմեքենաների պայթեցում, որի արդյունքում մոտ 1000 հոգի ազգությամբ եզդիներ են զոհվում:
  3. 2011թ. դեկտեմբերի 2, երբ հարձակման ենթարկվեցին Իրաքի եզդիներին ու ասորիներին պատկանող մշակութային կենտրոններ, դպրոցներ, հաստատություններ, ու այս բոլորը քրդերի ձեռքով այրվում ու փլատակների է վերածվում:
  4. 2012թ. հունիսի 10-ին Սինջար լեռան հյուսիսային կողմում անհայտ տեռորիստական խումբը մի քանի անգամ կրակ է բացում ու սպանում ազգությամբ եզդի երիտասարդին:

Այս հալածանքները կարող ենք շատ երկար շարադրել. դրանք տեղի են ունենում գրեթե ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Եզդիների իրավունքները ոտնահարվում են ամեն պատեհ առիթով: Նրանք, համաձայն Իրաքյան Սահմանադրության, իրավունք չունեն հանդես գալ դատարանում որպես հանցագործության վկա. նրանք կարող են միայն լինել դատվողի դերում: Սրա հիմնական պատճառը այն է, որ Իրաքյան Սահմանադրությամբ վկայի դերում կարող է հանդես գալ միմիայն նա, ով Ղուրանի վրա երդվել է: Եզդիները զրկված են ամենատարրական իրավունքներից ու ազատություններից` կյանքի իրավունքից, աշխատելու իրավունքից, սեփականության իրավունքից, խոսքի ազատությունից ևն: Եզդիներն ու ասորիները ազատ չեն նույնիսկ իրենց մայրենի լեզուն օգտագործելու տեսանկյունից. քրդերը ամեն անգամ ստիպում են նրանց խոսել քրդերեն լեզվով: Այսքանից հետո անիմաստ է խոսել եզդիների քաղաքական ու քաղաքացիական իրավուքների պաշտպանության մասին: Հս.Քուրդիստանի ղեկավարության կողմից եզդիները ստիպողաբար գրանցվում են որպես քուրդ. այլապես զրկված կլինեն վերոնիշյալ բոլոր իրավունքներից ու ազատություններից: Այս ամենը նպաստում է Հս.Իրաքից եզդիների արտագաղթին դեպի եվրոպական երկրներ` արդյունքում զրկվելով իրենց ունեցվածքից, բնօրրանից:

Քրդերը միշտ էլ ձգտել են եզդիներին դավանափոխ անել ու այսօր էլ չեն հրաժավել իրենց որդեգրած քաղաքականությունից: Այդ քաղաքականության վառ վկայությունն է նաև այն, որ այսօր շատ քրդեր հանդես են գալիս որպես քուրդ-եզդիներ, որը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Մարդը անկախ իր ծագումից լինի եզդի թե այլ ազգից, ընկնելով քրդական հայացքների ազդեցության տակ ու դառնալով քուրդ, այլևս չի համարվում եզդի կամ այլ ազգի ներկայացուցիչ.  նա համարվում է միմիայն քուրդ ու ոչ ավելին: Նույնիսկ փոքր երեխայի ուղեղում չի տեղավորվում այն հանգամանքը, թե ինչպես կարող է մարդը պատկանել երկու, իրարից տարբերվող ազգությունների` հանդես գալով և որպես քուրդ, և որպես եզդի: Մարդու ծիծաղն էլ է գալիս:

Բայց դե սա, իհարկե, ունի հստակ ուղենշված նպատակներ. ԱՄՆ-ի, Իսրայելի ու Քուրդեստանի ղեկավարության, ինչպես նաև ՀՀ-ում քրդացած մի շարք մարդկանց կողմից քրդերի վերաբերյալ հրատարակվող աշխատություններում և հոդվածներում քրդերի որպես հիմնական կրոնական ուղղություններ նշվում են` ալեվիականություն, սուննիականություն և եզդիականություն: Հետևաբար, քրդերի ու եզդիների տարբերություններից անտեղյալ մարդը, կարդալով այդ նյութերը, պատկերացում է կազմում, որ եզդիները դրանք նույն քրդերն են: Եզդիներն ու քրդերը համարվում են առանձին ազգեր. նրանք նույն ազգը չեն ու չեն կարող համարվել: Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են համարվում (դա է վկայում նրանց կրոնը` արևապաշտությունը), իսկ քրդերը մահմեդական են (իսլամը առաջացել է 7-րդ դարում): Բնական է, որ այս պարզ հիմնավորումից հետո անտրամաբանական կլիներ դարավոր պատմություն և յուրօրինակ մշակույթ ու ավանդույթներ ունեցող եզդի ազգին ինդենտիֆիկացնել քոչվորական կյանք վարող ու մշակույթաքայքայիչ քրդերի հետ:

Այստեղ տեղին է հիշել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը`

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-

Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,

Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տես-

Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա

Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ 

Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.

Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ոչ ստրուկ - գերված մի արծիվ,

Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,

Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,

Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր 

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,

Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

 

Օգոստոսի 14-ը համարվում է եզդիների ցեղասպանության օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել