Emedia.am-ը գրում է.
Ղրիմում ամենամյա միջազգային «ԿաԶանտիպ» էլեկտրոնային երաժշտության փառատոնի անցկացման վայրում ուղղափառ եկեղեցի կկառուցվի: Այդ մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
«ԿաԶանտիպ»-ը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենամեծ ժողովրդականություն վայելող ամենամյա փառատոններից է և սկսած 1992 թվականից ամեն տարի ամռանը անցկացվել է Ղրիմի ծովափնյա վայրերից մեկում: Նախքան այդ որոշումը այն իդեալական վայր էր ողջ աշխարհից Ղրիմ ժամանող` էլեկտրոնային երաժշտության ու զվարճանքների սիրահար երիտասարդների համար:
Այժմ որոշում է կայացվել դադարեցնել Ղրիմում փառատոնի անցկացումը: Իսկ երիտասարդների զվարճանքի վայրում` Սև ծովի առափնյա շրջանում, ուղղափառ եկեղեցի է կառուցվելու: Ինչպես հայտարարել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը, այնպիսի փառատոններ, ինչպիսին է «ԿաԶանտիպ»-ը, «ուղղափառ հողում տեղ չունեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ