maxresdefaultԱրդեն փնտրում եք պահարանում ձեր սիրած բիկինին ու վախենալով պատկերացնում, թե ինչ տեսարան է ձեզ սպասվում հայելու առաջ: Առանց վախենալու հագեք ձեր բիկինին. մինչև հանգստի գնալը ձեր տեսքը լրիվ այլ կդառնա:

Իհարկե, չեմ ասում, որ երկու օրում միայն ուտելով կկորցնեք ցելյուլիտը, այդպես չի լինում, բայց օրգանիզմը որոշ չափով «ուշքի կբերենք» ու հավատացեք, այն ձեզ շատ շնորհակալ կլինի:

Մեկ-մեկ թվում է, թե մեր օրգանիզմը իտալական մաֆիայից է` ոչինչ չի ներում: Անգամ եթե քեզ հիմա խաբում է ու ձայն չի հանում հերթական կերած յուղոտ ֆրիից կամ համբուրգերից բողոքելով, միևնույնն է, մի օր դրա մասին հիշեցնում է:

Ցելյուլիտի դեմ աշխարհը սկսեց պայքարել համեմատաբար վերջերս` 1973 թվականից սկսած:  Իր կոսմետիկ սալոնում նոր հաճախորդներ բերելու համար Նիկոլ Ռոնսարը որոշեց բոլորին համոզել, որ այդ երևույթը տգեղ է ու զզվելի: Տարօրինակ է, բայց մինչև Նիկոլը դա նորմալ էր համարվում ու ոչ կին Շերլոկ Հոլմսի պես չէր փնտրում ոտքերին նման բան:

Իհարկե, դժվար այս նորությունը հիմա քեզ հանգստացնի կամ պետքական թվա, եթե գոնե մի փոքր ցելյուլիտ ես հայտնաբերել վրադ, այնպես որ, անցնենք գործին:

Սկսելով ճիշտ սնվել՝ դու կրկին բարիդրացիական հարաբերություններ կհաստատես օրգանիզմիդ հետ: Եթե որոշել ես այդ ճանապարհով գնալ, ուրեմն քեզ պետք կգա:

Բանան

ban_201401140924486

Չիլլի ու կայեն պղպեղ

bushel-of-red-chili-peppers

Իմբիր

ginger-health-benefits-uses

Ձու

eggs-2-jpg1

Ռոզմարին

rosemary-080604-1-morgue2

Արքայախնձոր

pineapple_1_1_1_1

Տանձ

pears

Վարսակ կամ այլ կերպ ասած` Օվսյանկա

Oatmeal1

Ավոկադո

Avocado_halved

Հապալաս

blueberries2

Սխտոր

Garlic

Բրոկկոլի

DSC_0075

Կանաչ թեյ

Black iron asian teapot with sprigs of mint for tea

Այս ամենը պետք է կամաց-կամաց ներառեք ձեր կերակրացանկի մեջ ու իհարկե մի մտածեք, որ բրոկկոլի ուտելուն պես ողջ ցելլյուլիտը կանհետանա մի ակնթարթում` զուգակցեք ճիշտ սնունդը ֆիզիկական վարժությունների հետ ու որոշ ժամանակ անց կնկատեք զգալի փոփոխություններ: 

P.S.

Ցելլյուլիտի հետ պայքարում չմոռանաս նաև խմել շատ հեղուկ` մասնավորապես սովորական ջուր:

Մաղթում եմ հաղթանակ ;)

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել