Օլիմպիական երկիր...
Երեք մեդալ շահեցինք... Անցած անգամ վեցն ունեինք, բայց բրոնզ էր, հիմա մեկը արծաթ է... Ասես՝ Լոնդոնում վատ հանդես եկանք, հազար կողմից կհարձակվեն, թե առաջընթաց էր... Ասես՝ լավ էր, էլի հազար տեղից կհարձակվեն, թե տարածաշրջանում ամենավատ արդյունը մենք ունենք... Ու այս վիճակն այնքան նման է մեր երկրի վիճակին... Փորձեք քննադատել՝ անմիջապես իշխանական շրջանակներից կստանաք ավանդական հակահարվածը՝ ՙԿույր պետք է լինել չտեսնելու համար...՚: Իսկ հլա փորձեք մի լավ բան ասել՝ կճզմեն անհերքելի փաստարկներով, լավագույն դեպքում ավելորդ կհանեն ու կճանապարհեն՝ Դավայ, դասվիդանիյա... Ու մարդ արդեն վախենում է գնահատական տալուց, բայց ախր հոգու խորքում բոլորս էլ զգում ենք՝ միջակ հանդես եկանք՝ ճիշտ այնպես, ինչպես մեր երկիրն է... Ճիշտ այնպես, ինչպես ճոռոմ ճոռոմ բաներ ենք լսում իշխանոււթյուններից, իսկ հետո դուրս ենք գալիս ու տեսնում, որ ՙպադեզդը կեղտոտ է՚, նույն ձեւով էլ Օլիմպիադայից առաջ ինչ խոստումնալից բաներ ասես, որ չլսեցինք, իսկ հետո դուրս եկանք ասպարեզ ու տեսանք, որ չենք ձգում... Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, Օլիմպիական խաղերը լավ բան են՝ սթափեցնում են...



