«ՉԻ» տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:

Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով՝ երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթև զրույց է տեղի ունեցել և գործը կռվի չի հասել»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել