1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բացվել է աշխարհի ամենաբարձր և ամենաարագ «Զումանջարո. ազատ անկում» ատրակցիոնը, հայտնում է ITAR-TASS-ը: Նյու Ջերսիում պարկի այցելուներն «ընկնում են» 40-հարկանի շենքի բարձրությունից՝ մնալով անվնաս:
«Չգիտեմ՝ արդյոք որևէ մեկը կարող է պատկերացնել, թե ինչ է դա՝ նայել 120 մ բարձրությունից՝ ամրացված լինելով միայն պաշտպանական սարքով»,- ասել է զվարճությունների պարկի տնօրեն Ջոն Ֆիցջերալդը:
Մեկ վայրկյան հետո ատրակցիոնի վերևում գտնվողները սկսում են ընկնել մոտ 150 կմ/ժ արագությամբ: Ատրակցիոնի բացումը նվիրված է եղել զվարճությունների պարկի 40-ամյակին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360713.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել