Ես իհարկե հասկանում եմ, որ ապրում եմ Հայաստանում, որտեղ առնվազն միամտություն է հույս ունենալը, որ ինչ-որ ծառայություն ստանալուց, մարդը կարող է վստահ լինել, որ խոստացված պայմանները կբավարարվեն, բայց դե սենց էլ չի կարելի էլի։
Բողոքս կոնկրետ Orange-ի ինտերնետ մոդեմներով մատուցած ծառայության մասին է. ես օգտագործում եմ 6000 դրամանոց մոդեմ, որը ամեն ամսվա սկզբում տալիս է ինձ 2 մեգաբիթ/վրկ գերարագ (իբր) ինտերնետ, որի սպառվելուց հետո ինտերնետի արագությունը, ըստ պայամանագրի դառնում է 256 կբտ/վրկ (իբր), իսկ օրերս նաև հաղորդագրություն ստացա, որ այսուհետ 384 կբտ/վրկ (իբր), բայց փաստը նրանում է, որ երեկ ես անջատված բրաուզերով անգամ չէի կարողանում Skype-ով տեսազանգ անեի, որովհետև զանգը անջատվում էր միանալուց վայրկյաններ անց։ Երբ թեստ արեցի, պարզվեց, որ կապս հազիվ 130 կբտ/վրկ է, իսկ տեսազանգի համար պետք է առնվազն 256 կբտ/վրկ։
Ես չեմ ուզում համեմատականներ տանել այլ երկրների ու անգամ մեր երկրում գործող այլ օերատորների հետ, բայց կարելի է մի քիչ էլ խիղճ ունենալ ու այդ աստիճան ցիցնիզմի չհասցնել այն հանգամանքը, որ պայամանագրում նշած է «ՄԻՆՉԵՎ X կբտ/վրկ» արտահայտությունը։ Ախր այդ ՄԻՆՉԵՎ-ը կարելի է մարսել, եթե նշված թվից ասեն մի 10, լավ, թող 20 տոկոս շեղում լինի, բայց կրկնակի դանդաղ՞՞՞՞։
Եթե Orange-ը չվերանայի իր քաղաքականությունը, եկող ամսվանից անցնելու եմ այլ օպերատորի, հերիք եղավ, բոլ եղավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել