1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի հետազոտողները պարզել են արյան այն 10 սպիտակուցի հավաքածուն, որն առավել մեծ հավանականությամբ արտահայտվում է այն մարդկանց մոտ, որոնք տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ հիվանդության արդյունավետ բուժում, որի հայտնաբերումը վաղ փուլում բավական դժվար է, գոյություն չունի:
Ներկայումս բուժման փորձարկումները հաջողություն չեն ունեցել:
Հնարավոր է՝ դա բացատրվում է նրանով, որ հիվանդները, որոնք համաձայնել են մասնակցել դրանց, եղել են արդեն հիվանդության ուշ փուլում:
Արյան նոր անալիզը կարող է որոշել հիվանդությունը վաղ փուլում, սակայն հետազոտությունը հարկավոր է շարունակել, որ այն առավել հստակ դառնա:
Ամբողջ աշխարհում Ալցհեյմների հիվանդությամբ տառապում է մոտ 44 մլն մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360319.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



