Ցանկացած մրցաշարում, բացի միավորներից, արձանագրվում են նաև ռեկորդներ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ևս բացառություն չէ: Ընթացվիկ առաջնությունում սահմանվեցին մի շարք ռեկորդներ: Ահա դրանցից մի քանիսը:
Կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը, գրավելով Բրազիլիայի հավաքականի դարպասը, դարձավ Պելեից հետո երկրորդ մինչև 23 տարեկան ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ առաջնությունում խփել 6 գնդակ: Նա նաև դարձավ 9-րդը այն խաղացողների ցանկում, ովքեր գոլ են խփել իրենց թիմի բոլոր հանդիպումներում:
Նրա համերկրացի Ֆարիդ մոնդրագոնը, դուրս գալով խաղադաշտ 43 տարեկան 3 օրական հասակում, դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության մեջ ամենատարեց խաղացողը:
Գերմանիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ Միրոսլավ Կլոզեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 4 անգամ խաղացել է կիսաեզրափակիչում:
Հոնդուրասի հավաքականը դարձավ միանգամից երեք ռեկորդի (ավելի ճիշտ՝ հակառեկորդի) հեղինակ՝ մասնակցելով աշխարհի 3 առաջնությունների և չտանելով ոչ մի հաղթանակ և անցկացնելով անհաղթանակ խաղերի առավելագույն քանակը՝ 9, ինչպես նաև 5 խաղ չխփելով գոլ:
Հակառեկորդ սահմանեց նաև Կորեայի հավաքականը՝ իր մասնակցած 6-րդ առաջնությունում չտանելով հաղթանակ:
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 5-րդ անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ հավասարվելով մեքսիկացի Անտոնիո Կարբահալին և գերմանացի Լոթար Մաթեուսին:
Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը դարձավ միակ ֆուտբոլիստը, ով 4 անգամ մասնակցել է առաջնությանն ավագի կարգավիճակով:
Խորվաթիայի հավաքականի հարձակվող Իվիցա Օլիչը իր առաջին գոլն աշխարհի առաջնությունում խփել էր դեռ 2002թ. Այս անգամ ևս դառնալով գոլի հեղինակ՝ նա կրկնեց գոլերի միջև ընկած ժամանակահատվածի ռեկորդը՝ 12 տարի:
Կորեայի հավաքականի մարզիչ Հոն Մյուն Բոն և Բելգիայի հավաքականի մարզիչ Մարկ Վիլմոթսը համալրեցին հանրագումարում որպես ֆուտբոլիստ և մարզիչ 5 առաջանության մասնակցածների ցանկը:
Այսօր աշխարհի առաջնության ռեկորդների գրքում իր անունը կգրանցի նաև առաջնություններին երբևէ չմասնակցած Ուզբեկստանը: Նիդերլանդներ-Կոստա Ռիկա հանդիպումը կդառնա 9-րդը մրցավար Ռավշան Իրմատովի համար, ինչը բացարձակ ռեկորդ է:
Առաջնությունը շարունակվում է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=326011204230461&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել