Հոսանքի թանկացումը անխուսափելիորեն բերելու է շղթայական ռեակցիայի ու սկսելու են թանկանալ այլ ապրանքներ ու ծառայություններ: Կարծում եմ, որ առաջինը այս ցանկում կլինի հացի թանկացումը, որն առանց այն էլ արդեն մանրից ոսկեջրած ասես լինի, իսկ հետո կհետևեն բոլոր այն ապրանք-ծառայությունները, որոնց արտադրության ցիկլում ու հետևաբար նաև գնագոյացման մեջ դերակատարություն ունի էլեկտրականությունը. սիգարետ, սննդամթերք, այլ ապրանքներ...
Ես չգիտեմ՝ ինչ թվեր են մոգոնում պատկանն մարմինները, բայց հատկապես վերջին մեկ տարում գնաճը խայտառակ բարձր է եղել, իսկ եկամուտների աճը եղել է 0-ական, եթե չասեմ՝ բացասական: Ես հասկանում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են շորթել մեր վերջին գրոշները ու ամեն ինչ անում են, որ Հայաստանից հնարավորինս շատ ու հնարավորինս ազատ դուրս գան սոված բերանները և ցանկալի է, որ գնան խոպան, բայց արդյո՞ք իշխանությունները չեն հասկանում, որ արդեն իրոք շատ, անասելի շատ են դանակը մոտեցրել ոսկորին, ու մենք մի հատ մեծ սոցիալական պայթյունի նախաշեմին ենք, իսկ իրենք փոխանակ մեղմեն դա, ավելի են սրում դրա ռիսկը: