Երեկ համացանցում հայտնվեց լուսանկար, ուր Կողբ գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցում տեղադրած սրբապատկերում Հիսուս Նազովրեցու առաքյալներից մեկը պատկերված էր Տավուշի մարզպետի դիմանկարով: Դե բնական է, որ մեր իրականության մեջ այսպիսի երևույթներ պիտի հայտնվեին վաղ թե ուշ...
Մարդկանց համար պաշտոնը քիչ է, հարստությունը քիչ է... ավելի մեծ փառքի են ձգտում, անմահության են ձգտում... եթե առաջ մարդիկ անմահության էին ձգտում մարտադաշտում` հանուն հայրենիքի անմնացորդ նվիրումով, հիմա այդ անմահությունը մեկ անուն ունի` եկեղեցաշինություն....
Տվյալ դեպքում դա էլ քիչ է` սրբերն անպայման պիտի ունենան իրենց տեսքը, կերպարը.... լավ է` գոնե այդ սրբերի կրծքին հանրապետական բրոշկա չեն կպցրել....
Նկարել չգիտեմ, թե չէ մի այդպիսի նկար էլ ինքս կնկարեի, ուր Հիսուսի փոխարեն ՀՀ նախագահին կպատկերեի, հանրապետական մյուս պաշտոնյաներին` որպես առաքյալներ` իրենց բրոշկաներով....
Բայց խորհրդավոր ընթրիքի սեղանին կդնեի ՀՀ քարտեզն ու այդ նկարը կնվիրեի կաթողիկոսին: Գուցե բախտը ժպտար ինձ, ու նկարը զարդարեր Էջմիածնի Մայր տաճարը:
Լեոնարդոն նախանձից շուռումուռ կգար գերեզմանում....