Ինչքան էլ որ տխուր լինի, ինձ համար շատ ծիծաղելու պահ ա, որ ազգը ապրում ա 21-րդ դարում, բազում երկրաշարժեր ա տեսել ու ոչ մի դաս չի քաղել, որ երբեք ոչ մեկ ուժգին երկրաշարժից առաջ չի գուշակել, թե ժողովուրդ, էս ժամին երկրաշարժ կլինի:
Ոչ ոք:
Ոչ մի անգամ:
Ու ապշում եմ մեր ժողովրդի պրիմիտիվության ու անմակարդակության վրա, թե ոնց կարա ամբողջ երկու մարզ տնից դուրս թափվի, թե «ժամի մեկին երկրաշարժ են տվել»:
Երեխաների մոտ անկապ բաներ խոսեն ու վախեցնեն, փոխանակ հանգիստ պահեն իրենց ու բացատրեն, թե ոնց զգուշանան:
Ես վախի մասին չեմ ասում, դա ես էլ ունեմ:
Զգուշանալ, այո պետք ա միշտ:
Բայց ձեր հոր աստծուն մեռնեմ, ի՞նչ ա նշանակում էսինչ ժամին երկրաշարժ ա լինելու ու երկու մեծ քաղաք` Գյումրի - Վանաձոր՝ իր շրջաններով, էդ մասին են խոսում ու դուրս են թափվել տներից:
Մի հոգի չի...երկուսը չի....Համատարած ա է:
Էլի մանկապարտեզի դաստիարակների ու տնօրենների մասին ասեմ:
Էս մակարդակո՞վ եք երեխաներ կրթում:
Տարրական գիտելիքներ չունեք:
Ու հոգեբան էլ չեք: Դրել պուճուրներին պանիկայի մեջ եք գցել ու ծնողներին էլ խառնել իրար:
էսպիսի պրիմիտիվ վիճակում եք ու ձեզ բալիկներ են վստահո՞ւմ:
Եթե դուք երեխաներին տուն եք ուղարկում, ապա դուք էլ հավատում եք, որ էսինչ ժամին երկրաշա՞րժ են խոստացել:
Իսկ եթե հրամանը, թեկուզ բանավոր քաղաքապետարանից է եղել կամ մարզպետարանից, ապա ասեք՝ մենք էլ իմանանք: Որովհետև խուճապի իր փղի բաժինն էլ էս պահը ուներ` դե եթե մանկապարտեզներն ու հիվանդանոցներն են տեղեկացված....
Կարող ա կրկնվում եմ, բայց էս խուճապի մեծ մասը վերևից ա գալիս:
Եթե ոչ, ապա թող պատժեն էս խուճապը թեժացողներին:
Հատ-հատ:
Բոլորին: