Վերջերս Apple ընկերությունը App Store-ից հեռացրել է ռուսական Vkontakte սոցիալական ցանցի պաշտոնական հավելվածը, քանի որ այն պարունակում էր հեղինակային իրավունքներ խախտող ֆիլմեր և երգեր: Եթե նախկինում արդեն հասցրել էին տեղադրել այս հավելվածը, ապա այն ավտոմատ չի ջնջվի և կշարունակի անխափան աշխատել: Սակայն, եթե չունեք տեղադրված և ցանկանում եք այն տեղադրել, ապա պետք է օգտվեք հատուկ հնարքներից: Այսօր կանդրադառնանք այդ հնարքներից թերևս ամենապարզին: Պետք է ընդամենը iPhone-ով կամ iPad-ով բացել www.jusnotiz.com/vk կայքը և սեղմել Установить կոճակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել