1in.am-ը գրում է.
Մեքսիկայում և Գվատեմալայում 5 մարդ է զոհվել երկուշաբթի առավոտյան Մեքսիկայի Չյապաս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Զոհերի թվում է 1 նորածին երեխա՝ հայտնում է La Segunda-ն:
Գվատեմալայի նախագահ Օտտա Պերես Մոլինայի խոսքով՝ երեխան մահացել է հոսպիտալում շենքի տանիքի փլուզման հետևանքով:

Բացի այդ՝ փլուզվել են տասնյակ տներ: Գվատեմալայում զոհերի թիվը 3-ն է, վիրավորվել է 20 բնակիչ:
Երկրաշարժն ունեցել է 6.9 մագնիտուդ ուժգնություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360165.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել