Bravo.am-ը հրապարակել է երգիչ Անդրեից վերցված հարցազրույցը՝ վերջինիս փարիզ կատարած այցի վերաբերյալ։ Մեջբերում եմ.

-Այս տարվա ընթացքում մի շարք երկրներում ես եղել` Ռուսաստան, Լատվիա, Ուկրաինա, Ֆրանսիա... Շարունակիր ցանկը:):

-Եգիպտոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ… Մինչեւ ամառվա վերջ պետք է մի քանի երկիր եւս այցելեմ: Ընկերներիս հետ հնարավոր է` մեկնենք նաեւ Խորվաթիա եւ Չեռնոգորիա: Շատ եմ կարոտում, երբ հեռու եմ լինում ընտանիքիցս եւ հատկապես կարոտում եմ փոքրիկ զարմուհուս` Վիկտորիային:

-Կա՞ մի երկիր, որ դեռ չես այցելել ու կցանկանայիր սեփական աչքերով տեսնել:

-Բախտ է վիճակվել լինել երազածս գրեթե բոլոր երկրներում: Շատ ուրախ եմ, որ համատեղում եմ սիրածս աշխատանքը սիրածս երկրներ այցելելու հետ. ելույթ եմ ունեցել գրեթե բոլոր այդ վայրերում: 

 

-Հանգստի ո՞ր տարբերակն ես նախընտրում, եւ սովորաբար, ու՞մ հետես ճամփորդում:

-Ակտիվ հանգստի սիրահար եմ: Ընտրությունս հաճախ կախված է լինումտրամադրությունիցս եւ հոգնածությանս աստիճանից: Եթե զգում եմ, որլիցքերի ավելցուկ ունեմ, ապա փորձում եմ միանգամից սպառել այն:

-Ի՞նչ նպատակով ես Փարիզում:

-Մեկնելս վայրկյանական որոշվեց. Երեւանում հանդիպեցի ընկերոջս` “Արմենիա Փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսերՎալերի Սահարյանի հետ: Նա ասաց, որ մեկ ժամից մեկնելու է Փարիզ,որպեսզի մասնակցի ռուսական “Մայրեր”/ “Мамы”/ ֆիլմի երկրորդ մասի` “Շնորհավոր Նոր տարի, մայրեր”/“С новым годом, мамы”/-ինկարահանումներին, որտեղ հանդես է գալու նաեւ Ալեն Դելոնը: Վալերինհանդիսանում է անվանի այս դերասանի էքսկլյուզիվ պրոդյուսերըՌուսաստանում: Ես ոգեշնչվեցի, որոշեցի միանալ իրեն, ինքն էլ ասաց` “գնացինք”:  Տեխնիկական հարցերն արագ լուծեցի, եւ առավոտյանմեկնեցինք: Ի դեպ, ուզում եմ անպայման նշել, որ ֆիլմի ռեժիսորն է մերհայրենակից Սարիկ Անդրեասյանը:

-Կպատմե՞ս ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հետ հանդիպմանդմասին:

-Վալերին եւ Դելոնը շատ մտերիմ կապերի մեջ են: Մեր հանդիպումըկայացավ նկարահանումներից երեք օր առաջ, երբ Դելոնը հրավիրեց մեզ իրտուն: Չէի կարող պատկերացնել, որ մեկ օր կհայտնվեմ իր տանը եւ այդքանջերմ ու անկեղծ վերաբերմունքի կարժանանամ իր կողմից: Վալերիններկայացրեց ինձ, իսկ նա, իհարկե, կարողանում է հրաշալի ներկայացնել:),պատմեց, որ առաջին անգամ ես եմ ներկայացրել Հայաստանը“Եվրատեսիլ”-ում` 2006-ին, դերասանն էլ նշեց, որ շատ լավ է հիշում այդտարին, ու պատկերացրեք իմ վիճակն ու այն ամենը, ինչ իմ ներսում էրկատարվում… Թեեւ Վալերին պատմել էր իր մասին, բայց չէիպատկերացնում, որ այդքան բարի լիցքերով մարդ է:

Մոսկվայում կայացած “Արմենիա” մրցանակաբաշխության ժամանակ չէիհասցրել տեսնել Դելոնին, քանի որ ելույթս համերգի վերջին հատվածում էր,շատ էի ցավում դրա համար, բայց մի քանի ամիս անց հանդիպեցինք, անգամերգեցի իր համար,  շատ բան սովորեցի եւ հասկացա: Իր բոլոր խորհուրդներըեւ ջերմ ցանկություններն ինձ էլ ավելի ոգեւորեցին եւ ոգեշնչեցին:

-Ո՞րն է Փարիզում քո ամենասիրելի վայրը:

-Բազում անգամ եմ եղել Փարիզում, բայց այս այցս յուրահատուկ էր:Գիշերային Փարիզը մենք ուղիղ հինգ ժամ վայելել ենք առանցզբոսաշրջիկների անցուդարձի, քանի որ Էյֆելյան աշտարակի հրապարակըհատուկ ֆիլմի նկարահանումների համար փակել էին:

Շատ եմ սիրում ուղղակի զբոսնել Փարիզում եւ վայելել քաղաքի բարիաուրան, որտեղ կարող ես անգամ բարձրաձայն երգելով քայլել:): Դա ինձհամար իսկապես անբացատրելի զգացմունք է:

-Մինչ այդ Յուրամալայում էիր “Նոր ալիք”-ի մեր այս տարվամասնակցին ոգեւորելու մեկնած հայկական պատվիրակության հետ:Քեզ համար նոր բացահայտումներ, համագործակցության եզրերեղա՞ն:

-Իմ ընկերների, կոլեգաների հետ հրաշալի եւ ուրախ ժամանակ անցկացրի:Որոշել ենք նույն կազմով դեռ շատ երկրներ այցելել եւ դառնալ հայկականամուր պատվիրակություն գրեթե բոլոր մրցույթների ժամանակ, որոնցկմասնակցի Հայաստանի ներկայացուցիչ:

-Ամենակարեւոր 3 առարկան, որ վերցնում ես ճամփորդելիս, բացիփաստաթղթերից:):

-Կարեւորը փաստաթղթերն են, մնացածն այդքան էլ կարեւոր չեն:):

-Ճամփորդական արկածներն անխուսափելի են, դրանցից մեկի մասինկպատմե՞ս:

-Արկածներս եւ զվարճալի պատմություններս կթողնեմ ինձ:):

 Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել