Մեկ ամիս է, ինչ Կամերային թատրոնի բեմում է «Քիթ Cut» ներկայացումը, որն արդեն հասցրել է քննարկումների առիթ դառնալ, ինչպես նաև դրական կարծիքների և շնորհակալական խոսքերի արժանանալ:
Խաղաշրջանի ընթացքում բեմադրության վերջին ներկայացումը կարող եք դիտել հուլիսի 12-ին, իսկ մինչ այդ «Քիթ Cut»-ն արդեն հասցրել են նաև հայտնի արվեստագետներ, հեռուստադեմքեր և քաղաքական գործիչներ, ովքեր էլ ArmՏtar.am-ի հետ կիսվեցին իրենց տպավորություններով կարծիք հայտնեցին ներկայացման մասին:
Երվանդ Ղազանչյան՝ բեմադրիչ
Ներկայացումն ինձ դուր եկավ: Պետք է սկսենք մի քիչ հեռվից: Ես շատ եմ սիրում աշխատասեր, անհանգիստ երիտասարդներին: Ես շատ գնահատում եմ այն, որ ներկայացումը զուտ ծիծաղի համար չէր, քանի որ նրանում երկրի, հողի խնդիր կար:
Ներկայացումը դատարկ հռհռոց չէր: Բացի այդ, շատ շնորհքով մարդիկ են երեք դերասաններն էլ և, ամենից կարևորը, նրանք կարողանում են հանդիսատես պահել:
Այսօր շատ դժվար է առանց ծիծաղ կորզելու միտումի հադիսատես պահել, ինչը շատ գնահատելի է: Նրանք իրոք աշխատել էին ներկայացման վրա և լավ են աշխատել, հետաքրքիր էր ստացվել: Ամեն ինչ նայվում և լսվում էր: Հրաշալի էր, ես շատ հավանեցի:
Արշալույս Հարությունյան՝ դերասան
Շատ ուրախ եմ, որ Անդրանիկ Հարությունյանը թատրոնից անկախ իր անհատական աշխատանքը ներկայացրեց: Կարծում եմ, որ ներկայացումը հաջողվել է, լավ համագործակցություն է ստացվել Կարո Բալյանի հետ, որին նույնպես, որպես դերասանի, շատ հավանում եմ:
Շատ լավ աշխատել են և իրոք շատ գեղեցիկ ներկայացում են ստացել:Ես նախապատրաստական գործընթացին տեղյակ եմ և գիտեմ, թե նրանք որքան սրտացավ են մոտեցել ու ամեն դրվագի վրա որքան են դողացել, որ ճիշտ և լավ լինի: Նրանք շատ ազնիվ են աշխատել, որը ամենից շատն եմ կարևորում:
Ամեն անգամ ներկայացման օրերին տեսնում եմ սցենարի հեղինակին՝ Արմեն Վարդանյանին, ով ընդհանրապես չի ծխում, բայց այդ ժամերին շարունակ ծխում է և դա խոսում է այն մասին, թե մարդիկ որքան են հուզված, որքան են ուզում, որ ամեն ինչ լավ ընկալվի, հաջողված ստացվի: Նրանց հաջողություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ այդ ներկայացումը լավ կյանք ունենա, սիրվի հանդիսատեսին կողմից:
Շարունակությունն` այստեղ